«Անի» հյուրանոցում ապրիլի 19-ին կայանալիք հանդիպմանը, որ հրավիրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստորագրվել է փաստաթուղթ բողոքի շարժման հետագա գործողությունների վերաբերյալ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, հանդիպումը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք պատրաստ են մի կողմ դնել իրենց կուսակցական նպատակներն ու միավորվել «Նոր Հայաստանի» ստեղծման գաղափարի շուրջ: «Հանդիպումը բաց է բոլորի համար, սակայն ես ավելի մեծ կարեւորություն եմ տալիս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, քան այլ կուսակցությունների ներկայացուցիչներին»,- ասել է Փոստանջյանը` նկատեռլով, որ կրկին հայտարարվելու է, որ իրենք խզում են կապերը ընտրությունների արդյունքները կեղծած իշխանությունների հետ:

Փոստանջյանը նաեւ ընդգծել է, թե իշխանությունների հետ բանակցություններ վարելու բոլոր հնարավորությունները վերացել են. «Երկրում հետընտրական իրավիճակը հասել է այնպիսի կետի, երբ ունենք հաղթող քաղաքացիներ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ «Նոր Հայաստանի» ստեղծման գործում: Այլեւս իշխանությանը զիջումներ չեն արվելու, եւ բոլոր քաղաքացիները լինելու են Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտպանության ներքո»: