Ապրիլի 16-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա Վահագն Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Սեբաստիայի փողոցից Ծովակալ Իսակովի պողոտա տանող ճանապարհի հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն հարվածներ հասցրել եւ վնասվածքներ են պատճառել երկու անհայտ անձինք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վահագն Ա.-ին, դեռեւս չպարզված առարկայով, հարվածել եւ վնասվածքը պատճառել է 21-ամյա Արթուր Թ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























