Թուրքիայի առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցները ապրիլի 17-ին մեկօրյա գործադուլ են անում ի նշան բողոքի նախորդ տարի հիվանդի հարազատի կողմիղ իրենց գործընկերոջ սպանության։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի բոլոր բուժաշխատողները բացի շտապօգնության ծառայությունից, ապրիլի 17 համընդհանուր գործադուլ են հայտարարել։

Թուրք բուժաշխատողների հայտարարության մեջ նշվել է, թե իրենց մեկօրյա գործադուլը բողոք է ուղղված նախորդ տարի մի հիվանդի հարազատի կողմից իրենց գործընկերոջ սպանության դեմ։ Բժիշկները շեշտել են, որ իրենց այս քայլը նպատակ ունի բոլորի ուշադրությունը հրավիրել բուժաշխատողների դեմ կատարվող բռնությունների վրա: