«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 17-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417 դրամ; Չորրորդ նստաշրջանն անընդմեջ դոլարի բորսայական փոխարժեքը փոփոխություն չի կրել: 2009 թ. ապրիլից հետո նման երկարատեւ կայունություն բորսայում չի արձանագրվել:
Բորսայում այսօր վաճառվել է 2,35 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կայունացել է 416- 418 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մինչեւ կեսօր բարձրացել է 1,318 դոլարի մակարդակին մոտ, սակայն այնուհետ նվազել է մինչեւ 1,315 դոլար: Պատճառը՝ ամերիկյան տնտեսության վերաբերյալ մարտին սպասվածից ավելի լավ ցուցանիշներն են:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.2320 ռուբլի: Դոլարը էժանացել է ռուբլու նկատմամբ:



























