ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրում է, թե ռուսաստանյան ընդդիմադիրների գործունեությունը ֆինանսավորվում է պետբյուջեից: Նա նման հայտարարություն արել է Պետդումայում` վարչապետ Դմիտրի մեդվեդեւի հաշվետվությունից հետո:
«Բոլոտնայան ինձ մոտ կասկած է հարուցում: Ինչ-որ մեկը կազմակերպել էր: Եւ ոչ միայն Արեւմուտքից»,- ասել է Ժիրինովսկին: Նա չի բացառել, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները եղել են «կառավարական կառույցներում», եւ միջոցներն էլ հատկացվել են երկրի բյուջեից:
«Նավալնիին ինչ-որ մեկը օգնում է, ինչպես Լեբեդին: Որ ընտրություններին իմանա, թե ում տակ դնի իր ձայները»,- ասել է ժիրինովսկին, հաղորդում է «Պոլիտ.ru»-ն:
Բացի այդ, նա առաջարկել է Մեդվեդեւին վատ աշխատող պաշտոնյաներին աշխատել Հեռավոր Արեւելքում: «Պարտադիր չէ Մագադան ուղարկել, եկեք Հեռավոր Արեւելք ուղարկենք»,- ասել է Ժիրինովսկին:



























