Թուրքիայում մահացել է 45-ամյա ազգությամբ ռուս Իրինա Պիժովը. նա ցած է նետվել Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկի յոթերորդ հարկից, ոստիկանության կարծիքով` դա ինքնասպանություն է եղել:

Ողբերգությունը պատահել է ապրիլի 15-ի երեկոյան: Ականատեսները բարձր ճիչ են լսել, ապա տեսել են կնոջ արյունոտված մարմինը հյուրանոցի այգում, նա տեղում մահացել էր: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Mynet Haber կայքը, Պիժովան Անթալիայում ապրել է վերջին երեք տարին, իսկ պատահարի օրը նա համար է վարձել հյուրանոցում եւ խնդրել է` իրեն սենյակ տրամադրել վերեւի հարկում: «Ես նրան առաջարկել եմ սենյակ չորրորդ հարկում, բայց նա մերժել է եւ խնդրել է վերին հարկի սենյակներից»,- պատմել է հյուրանոցի աշխատակիցը:

Ռուս կինը ցած է նետվել սենյակ տեղափոխվելուց մեկուկես ժամ հետո: Ոստիկանությունը սենյակում հայտնաբերել է թունդ սպիրտի դատարկ շիշ:

Հիմանական տարբերակը մնում է ինքնասպանությունը, սակայն ինչպես հայտնում է  Life News-ը, իրավապահները փորձում են պարզել` արդյոք մահը բռնի բնույթ չի կրել: