Ապրիլի 9-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ երեկ երեկոյան նրանք ստացել են նյութերը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում ոստիկանները ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանի, ապա բերման ենթարկել ոստիկանություն: Նրա դեմքն ու հագուստներն արյունոտ էին:

«Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը, գլխավորող Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանի օրինական հրամաններին չենթարկվելը): «Ես ինձ բացարձակապես մեղավոր չեմ ճանաչում եւ մտադիր չեմ վարչական տուգանք վճարել: Ես այդ պահին օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից, բացի այդ, Հայաստանը ստորագրել է կոնվենցիան, ըստ որի ես իրավունք ունեմ խաղաղ կերպով արտահայտել իմ բողոքը եւ ոստիկանների կողմից իմ հանդեպ սադիստական վերաբերմունքը համարժեք չէր»,-նշել էր Արմեն Մարտիրոսյանը: