Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Կրասնի Յար գյուղում առաջին դասարանցի աղջնակի մարմին են հայտնաբերել: 7-ամյա Ալյոնա Վոդոպյանովան կորել էր երեկ՝ ապրիլի 17-ին: Ժամը 11:00-ին աղջիկը դասերից հետո բջջային հեռախոսով զանգահարել է մորը եւ ասել, որ տուն է գալիս: Դրանից հետո նրա հեռախոսն այլեւս չի պատասխանել: Մայրն անմիջապես ահազանգել է ոստիկանություն: Աղջկան փնտրել է փաստացի ողջ քաղաքը:
Ալյոնայի մարմինը գտել են որոնումներին մասնակցող տեղի երեք բնակիչներ: Ժամանած քննիչները եւ քրեագետները հետազոտել են դեպքի վայրը, աղջկա մարմնի վրա հայտնաբերվել են խեղդելու նշաններ: Աղջնակի վզին պարան է եղել, գրում է Life News-ը:
Դեռեւս վաղ է ասել, 7-ամյա աղջնակին բռնաբարել են, թե՝ ոչ, դա պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Երեխայի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել «մանկահասակ երեխայի սպանություն» հոդվածի հատկանիշներով, սակայն քննությունը չի բացառում, որ հանցագործությունը նաեւ սեռական բնույթ է կրում:




























