«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը` 3,8 մլրդ դոլար կապիտալով, զբաղեցրել է 29-րդ տեղը ռուսաստանցի միլիարդատերերի հոբելյանական ցանկում, որը կազմել է Forbes հանդեսը:

«Ռոսգոսստրախի» ղեկավար Դանիլ Խաչատուրովը 43-րդն է` 2,4 մլրդ կապիտալով: Նիկոլայ եւ Սերգեյ Սարգիսովները` 1,35-ական մլրդ դոլարով զբաղեցնում են 78-րդ եւ 79-րդ հորիզոնականները: 143-րդ տեղում Yota-ի սեփականատեր Ալբերտ Ավդոլյանն է` 0,7 մլրդ դոլար կապիտալով: Ներդրող Ռուբեն Վարդանյանը 0,5 մլրդ դոլարով զբաղեցնում է 193-րդ տեղը 200 ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում:

Ցուցակի առաջատարը, ինչպես եւ անցած տարի, «Մետալոինվեստի» սեփականատեր Ալիշեր Ուսմանովն է` 17,6 մլրդ դոլարով, երկրորդ տեղում Միխայիլ Ֆրիդմանն է (16,5 մլրդ), երրորդը` Լեոնիդ Միխելսոնը (15,4 մլրդ):