Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 6 տան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար եւ գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Դ. Զաքարյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 877 ՏՍ 25 համարանիշի եւ Ա. Պողոսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 54 ԼՍ 985 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել գազատար խողովակին:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Զոհեր եւ տուժածներ չկան:




























