Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մայիսի 6-8-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Հարավկովկասյան ֆորումին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիտեի աջակցությամբ Նիզամի Գյանջիեւի միաջազգային կենտրոնի եւ Մադրիդյան ակումբի կազմակերպած Հարավկովկասյան ֆորումին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների նախկին ղեկավարներ, հայտնի գիտնականներ ու փորձագետներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրից։
Ֆորումի հիմնական գործընկերներն են Սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիտեն, Ալեքսանդրիայի գրադարանը, Foundation for Peace-ը։




























