Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի եւ Ուկրաինայի հետ հուշագրեր է ստորագրել առեւտրի եւ տեխնիկական կարգավորման հարցերում փոխգործակցելու վերաբերյալ: Արված աշխատանքի վերաբերյալ Վիկտոր Խրիստենկոն զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մենք հուշագիր ենք ստորագրել նախ Ուկրաինայի կառավարության, իսկ անցած շաբաթ նաեւ հայաստանի կառավարության հետ»,- ասել է Խրիստենկոն: Նրա խոսքով, դա կստեղծի «առաջադեմ երկխոսային գործընկերություն բոլոր ուղղություններով, բացի այն, ինչ կա ԱՊՀ երկրների հետ ազատ առետւրի ռեժիմով»;
Խրիստենկոն հայտարարել է, թե Ուկրաինան ու Հայաստանը, լինելով ԵվրԱզԷս-ի դիտորդներ, հետաքրքրություն են ցուցաբերում «այն առումով, որ չկորցնեն կազմակերպչական հնարավորությունները այնպիսի հատվածներում, որոնք վերազգային են դարձել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՏՀ-ն Մաքսային միության միացյալ մշտական գործող կարգավորիչ մարմինն է, ՄՄ մեջ ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուշագիրը ստորագրել էր Վիկտոր Խրիստենկոյի Երեւան այցի ժամանակ` ապրիլի 10-ին:



























