Ապրիլի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 54-ամյա Սիլվա Օ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա  1998 թ. օգոստոսի 10-ից  ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: