Տեղական իշխանությունները պետք է սովորեն նկատել «պատահական» ապօրինի կառույցները: Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Երեւանում, ըստ նրա բազմաթիվ դեպքեր կան, երբ իշխանությունները «չեն նկատել» այս կամ այն վայրում հայտնված ցեմենտի պարկերն ու արմատուրան: Ընդ որում ազատ տեղի բացակայության պատճառով այդ կառույցները հանգրվանում են կամ կանաչապատ տարածքների վրա (որոնք Երեւանում, առանց այդ էլ քիչ են), կամ այգիներում (որոնք էլ ավելի քիչ են):
«Կոնկրետ խախտումներով մենք մի քանի անգամ դիմել են տեղական իշխանություններին եւ քաղաքապետարանին: Բայց օպերատիվ մոտեցում ոչ հաճախ ենք տեսել: Կամ զարմացած հարցնում էին, թե որտեղ ենք տեսել կառույցը, կարծես փողոցի մեջտեղում դրված կրպակը տեսնելը բարդ է, կամ բացատրել են, թե շինարարության թույլտվությունն իրենցից առաջ են տվել եւ իրավունք չունեն քանդելու: Բայց մենք կարծում ենք, որ ապօրինի որոշումը, ով էլ կայացրած լինի, կարելի է եւ պետք է չեղյալ հայտարարել»,- կարծում է Պողոսյանը:
Նա նաեւ նշել է, որ իրենց միությունը պատրաստվում է քաղաքային եւ տեղական իշխանությունների ետ քննարկել մի քանի նման կառուցապատումները:



























