Ոստիկանությունը, ինչպես կա, շարունակում է մնալ բութ գործիք Սերժ Սարգսյանի ձեռքում, թե ներսում ինչ փոփոխություններ կկատարվեն, ում կհանեն, էական չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Գիտենք, որ Ներսիկ Նազարյանը հրեշտակ չէ: Բայց նրան հանում են, բերում են ավելի մեծ հրեշի, որը Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է: Հիմա սրա անունն ի՞նչ դնես: Իրենց ներքին խնդիրներն են լուծում: Հակասություններ կան, լուծում են ինչ-որ կերպ: Բայց ռեժիմի ու ոստիկանության էությունը չի փոխվում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ոստիկանապետի պաշտոնում Ներսես Նազարյանի փոխարեն նշանակվել է Աշոտ Կարապետյանը: