Այսօր՝ ապրիլի 18-ին, Պռոշյան գյուղի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ հոսանքահարվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղացիները բողոքում էին ի պաշտպանություն գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված եղբայրներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների:

Այդ ակցիան լուսանկարելիս լուսանկարիչ Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է՝ վայր ընկնելով սյան վրայից: Բարեբախտաբար, նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

Լուսանկարները՝ PHOTOLURE-ի