Ապրիլի 18-ին, ժամը 21.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ 11 փողոցի թիվ 48/1 տան բնակիչ Մարգարիտա Մաթեւոսյանը փորձում է ինքնասպանություն գործել եւ հրկիզել տունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Մ.Մաթեւոսյանը ունի հոգեկան խանգարումներ: Վերջինս հոսպիտալացվել է հոգեբուժարան:




























