Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը եւ նրա փոխարեն այդ պաշտոնում Աշոտ Կարապետյանի նշանակմանը:
Նա ասել է, որ սա ընդամնեը աշխատանքային ռեժիմ է, կադրերը պետք է փոխվեն, ոստիկանությունը առողջ շնչող կազմակերպություն է, այստեղ չեն կարող ուղղակի փոփոխություններ չլինեն: «Մարդ երբ երկար ժամանակ ինչ-որ մի տարածքում գործունեություն է ծավալում, կամա թե ակամա որոշակի կախվածություն է ունենում, որոշակի շփման մակերես է ունենում, որ սովորություն է դառնում արդեն: Այն, ինչ կնկատի ուրիշ աչքը, սովոր աչքը սկսում է չնկատել»,- ասել է նա` անհրաժեշտ համարելով նոր միտք, նոր եռանդ բերելը ոստիկանական համակարգում:
Նա չցանկացավա անդրչադառնալ ապրիլի 9-ի միջադեպերին եւ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը կապել դրա հետ: «Չեմ կարծում որ ով էլ որ լինի, 10 տարի անպայման նույն պաշտոնում պետք է մնա, 3-5 տարի անփոխարինելի անձի պարագայում»,- ասաց նա:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաեւ Ներսես Նազարյանի` բիզնեսով զբաղվելու պատճառով պաշտոնանկության մասին հայտարարությանը: «Ես օրենքի մարդ եմ, բիզնեսն իր անձի վրա ձեւակերպված չէ, հասկանում եմ, որ սա օրենքի առումով նորմալ է, բայց մարդկային առումով հո ես ինքս ինձ չեմ խաբի, դա էլ կա իհարկե, պետք է կողմոնորշվել` կա’մ, կա’մ, ուզենա, թե չուզենա, ես էլ լինեմ, նոր պետն էլ լինի, ով էլ որ լինի, 10 տարին հսկայական մեծ ժամկետ է»,- ասաց նա` շեշտելով, որ մեր իրականության մեջ ոստիկանները չպետք է անշարժ գույք դառնան, երկարակեցությունը չպետք է լինի:
Նա նաեւ անդրադարձել է Աշոտ Կարապետյանի նշանակմանը եւ նրա մասին շրջանառվող տեղեկություններին, որ Եվրոպական դատարանի վճռով` նա մարդկանց է խոշտանգել: Ոստիկանապետն ասել է, թե պարոն Կարապետյանի խոշտանգումների մասին Աշոտ Կարապետյանը մեկնաբանություններ կանի:
«Ի՞նչ եք կարծում` ես մարդ եմ, որ չգիտեմ ինֆորմացիա, ես մարդ եմ, որ կարող եմ նման նշանակում անել եւ ինքս ինձ հակասել, մտածում եք, թե ես կարող եմ առանց քննելու սենց ինչ-որ որոշում կայացնել: Ես մեծ գերատեսչության ղեկավար եմ, չեմ կարող թեթեւամիտ որոշումներ կայացնել նույնիսկ ցանկության դեպքում: Չի կարող խոսքը հակասել արած գործին: Իհարկե, մաքուր է, իհարկե չկա, իհարկե ստուգվել է: Ի՞նչ եք կարծում` ես մի քանի ժամ թողեցի կադրերի տակ, ինքը գիտե՞ր, որ մնալու է կադրերի տակ, ես թողեցի, որ ինչ կար, ծաղկի, հասկանամ` ինչ է կատարվում ծաղկեց, ճշտեցինք»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռին, նա նշեց, որ «գիտի ոնց կարող ենք եվրոպացիա գործընկերների հետ մի բան խոսել, մի ձեւ աշխատել եւ այդ աշխատանքը ներկայացնել այնպես, որովհետեւ եթե այդպես չներկայացնեն, իրենք կմտածեն,թե ազնիվ չեն»:




























