Մերձմոսկվայում Հայաստանի 3 քաղաքացիներ են ձերբակալվել, ովքեր կասկածվում են Մոսկվայի մարզում մի շարք ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Ձերբակալություններն իրականացրել են Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության վարչության աշխատակիցները:

Պարզվել է, որ ձերբակալվածները համացանցի միջոցով ջեռուցման սարքավորումներ են պատվիրել եւ խնդրել այն հասցնել Պոդոլսկ քաղաք, սակայն ճանապարհին նրանք զենքով սպառնացել են վարորդին, իսկ ապրանքը բեռնել են իրենց մեքենան ու դիմել փախուստի: Վնասը կազմել է 500 հազար ռուբլի, հաղորդում է АН-online-ը:

Եթե նրանց մեղքն ապացուցվի, ՀՀ քաղաքացիներին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում: