Ապրիլի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 33/Ա շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2115» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2115»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: