Թուրքիայի Քոնիա նահանգի Քարափընարի շրջանի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 4 մարդ է մահացել:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Քարափընարի շրջանում տներից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո թաղամասի բնակիչները ահազանգել են ոստիկանությանն ու շտապօգնությանը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները տան մեջ հայտնաբերել են 4 մարդու դիակ, ինչպես նաեւ վիրավորված 16-ամյա մի աղջկա եւ 33-ամյա մի տղամարդու։

Դեպքի վայրն ուսումնասիրած քննիչները պնդել են, թե տան մեջ 6 մետրանոց փոսեր կան արված, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այնտեղ գանձ են որոնել։

Պայթյունի հավանական պատճառը, ըստ իրավապահների այն է, որ փոս փորելու ժամանակ գանձ որոնողները փորձել են դինամիտ կիրառել, սակայն նրանիցից մեկի ծխախոտը ընկել է դինամիտի վրա եւ պայթյուն առաջացրել։