Անցած գիշեր` ժամը 01:38-ին, Ադրբեջանի հյուսիսում գտնվող Շեքի քաղաքում տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Շեքիում, Գահեում, Օղուզում զգացվել են 3 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ, շինությունների փլուզման դեպքեր չեն գրանցվել:

Նախօրեին` ժամը  15:39-ին, երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում` Նախիջեւանից 82 կմ հարավ-արեւմուտք: Նախիջեւանում եւ Օրդուբադում զգացվել են 3 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ:

Հիշեցնենք, որ անցած տարի Շեքի-Զաքաթալա գոտում մի քանի ուժեղ երկրաշարժեր էին գրանցվել, որոնք լուրջ վնասներ էին հասցրել բնակելի եւ տնտեսական հաստատություններին: