Ճանապարհային աշխատանքները Քանաքեռ-Զեյթունում աննախադեպ էին վերջին 15-20 տարվա համար: Այդ մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, վերջին տարիներին քաղաքային իշխանությունները բազմաթիվ ծրագրեր են սկսել, որոնք պետք է ավարտին հասցնել: «Հենց այդ պատճառով էլ մենք եկել ենք խնդրելու ձեր աջակցությունը, որ կարողանանք շարունակել ծառայությունը մեր քաղաքացիներին այն փորձառու թիմով, որ օր ու գիշեր աշխատում է Երեւանի եւ երեւանցիների բարօրության համար»,- ասել է Մարգարյանը:

Նրա խոսքով, այդուհանդերձ, քաղաքային տնտեսությունում դեռ մնում են մի շարք չլուծված խնդիրներ` աղբահանություն, մուտքերի եւ վերելակների, տանիքների եւ հրապարակների: «Այդ խնդիրների լուծման համար մեզ հարկավոր է քաղաքաի բնակիչների վստահությունը»,- նշել է Մարգարյանը:

Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոցների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, օրինակ ասֆալտապատվել է Կարապետ Ուլնեցիի փողոցը: «Նախագիծն աննախադեպ էր վերջին 15-20 տարիների համար»,- ասել է նա: