Ադրբեջանի ռազմական դատախազությունը տեղեկություններ է տարածել Պշտպանության նախարարության սպայի սպանության վերաբերյալ:

Ինչպես  ԱՊԱ-ին հայտնել են կառույցի մամուլի ծառայությունում` 2012 թվականի ապրիլին Սյադյարկսկյան շրջանից զորակոչված եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասում ծառայող Ռաֆայիլ Շահվերդիեւը 2013 թվականի ապրիլի 19-ին` ժամը 03:00-ի սահմաններում իր տաբելային զենքից կրակել է դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Էլշան Մամեդովի վրա: Սպան տեղում մահացել է:

Նախիջեւանի ԻՀ-ի ռազմական դատախազությունում փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել` Քրեական Օրենսգրքի  120.2.4 հոդվածի (առանձնակի դաժանությամբ գիտակցաբար գործած սպանություն) հատկանիշներով: Ներկա պահին ինտենսիվ կերպով հետաքննություն է ընթանում: