Ստամբուլում քաղաքային ավտոբուսի վարորդը փորձել է զգուշացում անել խախտումներ անող տաքսու վարորդին, սակայն գազանային հարձակման է ենթարկվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում քաղաքային ավտոբուսի վարորդը, տեսնելով, որ դիմացի տաքսին կոպիտ խախտումներ է անում՝ վտանգի ենթարկելով ուղեւորների կյանքը, փորձել է տաքսու վարորդին զգուշացում անել։
Սակայն տաքսու վարորդն անսպասելի է արձագանքել՝ հարձակվելով ավտոբուսի վարորդի վրա։ Հարձակման ժամանակ տաքսու վարորդը կծել եւ պոկել է ավտոբուսի վարորդի ականջը եւ արագ հեռացել դեպքի վայրից։
Ավտոբուսի վարորդին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել եւ վիրահատել։




























