Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի համար, որպեսզի պատմության մեջ նմանօրինակ դեպքերից հնարավոր լինի խուսափել: Նման կարիք է հայտնել Ուկրաինայի վաստակավոր երգչուհի, հասարակական գործիչ Իրինա Սկազինան:

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի հետեւանքով զոհվել է մոտ երկու միլիոն հայ, կազմակերպվել եւ իրականացվել է երիտթուրքական կառավարության կողմից»,- ասել է երգչոհին Analitika.at.ua-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Ցեղասպանության ակտեր են նաեւ Սումգայիթում եւ Բաքվում հայերի զանգվածային սպանությունները, ծեծը եւ բռնաբարությունները, որ իրականացրել են շովինիստների հանցախմբերն` Ադրբեջանի կառավարության եւ իրավապահ մարմինների թողտվությամբ: Ուստի այդ ակտերի կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն որպես միջազգային հանցագործներ:

Երկու դեպքում էլ հայերի ցեղասպանությունն իրականացվել է ի պատասխան ինքնորոշման ձգտող հայերի` Աստծո պարգեւած տարածքում իրավունքները վերականգնելու եւ հայրենիքը վերամիավորելու փորձերի»,-ասել է նա: