Մոսկվայի ոստիկաններն, այսօր՝ ապրիլի 20-ին, ստիպված են եղել կրակ բացել Volkswagen մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի հարբած վարորդը հրաժարվել է կանգնել եւ փորձել է թաքնվել իրավապահներից:
Մեքենան կանգնեցնելու համար ոստիկանները հաշվեցուցակային զենք են կիրառել` մի քանի կրակոց արձակելով, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հետապնդման արդյունքում մեքենան կանգնեցվել է: 21-ամյա վարորդը չի տուժել, բայց մեքենան վնասվել է:
Պարզվել է, որ նա մեքենան վարում է առանց փաստաթղթերի, ալկոհոլի ազդեցության տակ, իսկ գրպանում ինքնասպանություն գործելու մասին գրառում է եղել: Նրա արարքի դրդապատճառները պարզվում են:




























