Չինաստանի հարավ-արեւմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է, այսօր հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Զոհվածների թվի մասին տվյալներն անընդհատ թարմացվում են: Ըստ ստացվող տեղեկությունների` երկրաշարժից տուժած շրջաններում, ընդհանուր առմամբ, տուժել է 3,8 մլն մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աղետի վայրում զանգվածային որոնողական փրկարարական աշխատանքներ են կազմակերպվել: Աղետի գոտի է մեկնել Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը:
Հիշեցնենք, որ Չինաստանի սեյսմիկ կենտրոնում 7,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ գրանցվել են Սիչուան նահանգի Յաան քաղաքի Լուշան թաղամասում Պեկինի ժամանակով 08:02-ին (Երեւանի ժամանակով 04:02-ին):




























