ՉԺԴՀ-ի ղեկավարությունը պատրաստ է Կորեական թերակղզու իրավիճակի կապակցությամբ բանակցություններ վարել Չինաստանի հետ։ Այս մասին հաղորդում է ճապոնական Asahi Simbun-ը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները։ Ակնկալվում է, որ Չինաստանը Հյուսիսային Կորեային կխնդրի կամ վերականգնել բանակցային գործընթացը վեց կողմից կազմված հանձնաժողովի շրջանակում, կամ ԱՄՆ հետ ուղիղ երկխոսություն կսկսի։
Պարբերականի տեղեկությամբ, Փհենյանն առաջարկն արել է ապրիլի կեսին։ Չինաստանի կողմից ներկա կլինի Կորեայի գործերով հատուկ ներկայացուցիչ Ու Դավեյը։ Հանդիպման հստակ ժամանակը չի նշվում։ Ավելի վաղ ՉԺԴՀ-ն մերժել էր Չինաստանի՝ բանակցությունների առաջարկը։ Ավելին, Պեկինում հյուսիսկորեական դեսպանատանն աշխատող դիվանագետները սկզբունքորեն հրաժարվել էին հանդիպել չին պաշտոնյաների հետ, գրում է «Լենտա.Ռու»-ն։
Կա ենթադրություն, թե ՉԺԴՀ-ն մեղմացրել է հռետորությունը, երբ նախագահ Բարաք Օբաման ապրլին երկու անգամ հայտարարել է, որ ամերիկացիները պատրաստ են պայմանավորվել Փհենյանի հետ։ Այդ հանգամանքը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին իր քաղաքական դիրքերն ամրապնդելու հնարավորություն է տվել։




























