2012 թվականին Վրաստանում մարդու իրավունքների առավել կարեւոր խնդիրներն են եղել մինչեւ կառավարության փոխվելը պետական ուղղիչ հիմնարկներում, ինչպես նաեւ իրավապահ մարմինների կողմից բանտարկյալների ու ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին զեկույցում։
Թերություններ ու խախտումներ են անձանագրվել նաեւ դատական համակարգում, մասնավորապես նշված է դատական համակարգի անկախության եւ գործադիր իշխանության ակտերի օբյեկտիվ դատական ստուգման բացակայությունը, ինչի արդյունքում իրավական գործընթացն անհավասար է կիրառվել, ինչը հատկապես ուժեղացել է նախընտրական քարոզարշավի՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածում։
Խոչընդոտներ են եղել հարուցվել հիմնարար ազատությունների իրականացման առումով, խոչընդոտվել է հավաքներ անցկացնելու իրավունքը, հատկապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների համար, բացի այդ խոչընդոտներ են ստեղծվել քաղաքական կյանքին նրանց մասնակցելու համար։
Զեկույցի համաձայն, Վրաստանը եղել է թրաֆիքինգի ինչպես հիմնական աղբյուր, այնպես էլ տարանցիկ երկիր։
Լեզվական խոչընդոտը սահմանափակել է տեղեկատվության հասանելիությունն էթնիկ փոքրամասնությունների համար, այդ թվում նաեւ՝ ազգային փոքրամասնությունների լեզվով հեռուստատեսային նորություններին։ «Սամցխե Ջավախքի իշխանությունների ներկայացուցիչներն անհանգստություն են հայտնել, որ փոքրամասնությունների լեզվով վրացական նորությունների հաղորդումների բացակայության պատճառով ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ հեռացել են»,- ասված է զեկույցում։




























