Մանդատից զրկված կոմունիստ պատգամավոր Կոնստանտին Շիրշովի նկատմամբ խաբեբայության փորձի մեղադրանք է առաջադրվել: Քննիչների տվյալներով՝ նա մի գործարարի խոստացել է, որ վերջինս 7,5 մլն եվրոյի դիմաց Պետդումայի պատգամավոր կդառնա, ընդ որում՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցությունից: Կոնստանտին Շիրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չբացակայելու ստորագրությունը: Նա բոլոր մեղադրանքները հերքում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները, այս տարվա փետրվարի 13-ին, կայացած լիագումար նիստում հավանություն են տվել դատախազության առաջարկին եւ Կոմկուսի խմբակցության անդամ Կոնստանտին Շիրշովին զրկել պատգամավորական անձեռմխելիությունից:

Պատգամավորների առջեւ ելույթ է ունեցել գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուկսմանը, ով նշել է, թե Շիրշովին պատասխանատվության ենթարկելու համար բավարար ապացոքւյցներ կան:

Ավելի վաղ Շիրշովն ինքն էր դիմել Պետդումայի նախագահ Սերգայ Նարիշկինին եւ խնդրել զրկել իրեն անձեռնմխելիությունից, քանի որ շահագրգռված է օբյեկտիվ քննության մեջ:

Քննությունը կարծում է, որ նա մեղսակից է Պետդումայի պատգամավորի մանդատը վաճառելուն: Գործարար Ա.Չերնիկովին դաշնային ցուցակ ընդգրկելու համար նա իր հանցակիցների հետ ստացել է 7,5 միլիոն եվրո, ընդ որում առաջարկել է մանդատ «Եդինայա Ռոսիա»-ի ընտրացուցակից: