Պայթուցիկ նյութեր ունեցող ձեռնարկությունները համակարգող Ներքին անվտանգության ամերիկյան նախարարությունում (ՆԱՆ) Թեքսասի Ուեսթ քաղաքում պարարտանյութերի գործարանի գոյության մասին իմացել են, հաղորդել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի անդամ Բենի Թոմփսոնը։
Ընդ որում, գործակալության տվյալով, անցյալ տարի գործարանում պահվող ամոնիումի նիտրատի (նյութ, որը կարելի է օգտագործել ռումբ պատրաստելու համար) ծավալը 1350 անգամ գերազանցել է այն քանակը, որի դեպքում ձեռնարկությունը հսկողության տակ պետք է առնվեր, գրում է «Գազետա.Ռու»-ն։
Պարարտանյութեր արտադրող գործարանները պետք է ՆԱՆ-ին տեղեկացնեն, եթե իրենց տրամադրության տակ է գտնվում ավելի քան 180 կգ ամոնիում։ 2012 թվականին Վեսթի գործարանում պահվել է այդ նյութի 270 տոննա։ Սակայն West Fertilizer ընկերությունը, որին պատկանում է գործարանը, այդ մասին պարզապես տեղյակ չի պահել ՆԱՆ-ին։ «Ըստ երեւույթին, արտադրողը դիտավորյալ է արել այդ խախտումը», - հայտարարել է Թոմփսոնը։
Գործարանի պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 18-ի երեկոյան։ Արդյունքում՝ շրջանում փլվել է մոտ 100 տուն։ Տասնյակ զոհերի հստակ քանակն առայժմ հայտնի չէ։




























