«Նոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ ապրիլի 20-ին, իր արտահերթ համագումարում որոշում է կայացրել միանալ «Օրինաց երկիր» կուսակցությանը: Համագումարը թեւել է ընդամենը 20-30 րոպե, որին ներկա են եղել նաեւ ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը:
Կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանն իր խոսում երկար գովեստի խոսքեր ասաց ՕԵԿ-ի հասցեին, անդրադառնալով նաեւ ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականի որոշմանն ու 2008-ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հետ միանալուն: Նրա խոսքով՝ ՕԵԿ առաջնորդի՝ իշխանության հետ կոալիցիա կազմելու քայլն ըստ արժանվույն չգնահատվեց հասարակության կողմից, քանի որ «ընդդիմադիր ուժերին պատկանող լրատվական կայքերը կարողացան սեւ տեխնոլոգիաներ կիրառելով, ժողովրդին ապակողմնորոշելով վարկաբեկել, կամ փորձել վարկաբեկել ՕԵԿ առաջնորդին»:
Բաբկեն Հարությունյանի ելույթից եւ ՕԵԿ-ին միավորվելուց հետո, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց, որ ողջունում են այդ որոշումը:




























