Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիեւը խոստացել է բացել սոցիալիզմի ժամանակ հատուկ ծառայությունների դոսյեները: Այդ մասին նա հայտարարել է ռազմական եւ քաղաքացիական հետախուզության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` անհրաժեշտ է «արժանապատիվ կերպով փակել տոտոլիտար ռեպրեսիվ ապարատի ծառայությունների մասին էջը»:

Նա ավելացրել է, որ «մինչեւ 1989 թվականների»  դոսյեները պետք է արխիվացնել  եւ բոլոր քաղաքացիներին  «առաջին ձեռքից ճշմարտությունն իմանալու» հնարավորություն տալ, տեղեկացնում է  «АН-online»-ը:

Հաղորդվում է, որ պատրաստվում էին դոսյենրը Չեխիայի օրինակով գաղտնազերծել վաղուց, սակայն գաղտնազերծման կոմիտեն պարզաբանել էր, որ հետկոմունիստական Բուլղարիայի պաշտոնյաների եւ գործարարների մոտ տասը տոկոսը ՊԱԿ-ի աշխատակիցների թվում են եղել: