Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 156-ի։ Շուջ 6 հազար մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 124 զոհի եւ 3 հազար վիրավորի մասին: Տարհանման է ենթակա երկրաշարժից ամենաշատը տուժած Լուշան բնակավայրի մոտ 140 հազար բնակիչ։ Այս մասին այսօր հաղորդել է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, զոհվածների թվի մասին տվյալներն անընդհատ թարմացվում են։ Տեղի լրատվամիջոցների տեղեկությամբ, աղքատ շրջաններում երկրաշարժից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, ընդհանուր առմամբ, մոտ 4 մլն մարդ։
Հիշեցնենք, որ 7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը չինական սեյսմիկ կենտրոնը գրանցել է Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 4-ին սահմաններում։ Դրան հաջորդել է հետցնցումային երկրաշարժերի մի ամբողջ շարք, ավելի քան 40 ցնցում:




























