Forbes Israel ամսագիրը հրապարակել է 165 հրեա միլիարդատերերի ցուցակը։ Նրանց համախառն քաշը 812 միլիարդ դոլար է։

Ամսագրի տվյալով, նրանցից ամենահարուստը Լարի Էլիսոնն է՝ Oracle ընկերության գլխավոր տնօրենը։ Լարիի ակտիվներում 43 միլիարդ դոլար կա, 7 միլիարդով ավելի, քան անցյալ տարի էր։

Երկրորդ տեղում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։ Նրա կապիտալը 27 միլիարդ դոլար է։ Այն մեկ տարվա ընթացքում ավելացել է 5 մլրդ դոլարով։

Երրորդ տեղում է Շելդոն Անդերսոնը՝ 26,5 միլիարդ դոլար կապիտալով։

Վարկանիշային աղյուսակի առաջին 10 տողերից 8-ը զբաղեցնում են միլիարդատերեր ԱՄՆ-ից, իսկ վերջին երկուսը՝ Ռուսաստանից (Միխայիլ Ֆրիդմանը (16,5 միլիարդ դոլար) եւ Լեւ Բլավատնիկը (16 միլիարդ դոլար)։