Հերթական դաժան բռնաբարությունն է տեղի ունեցել Հնդկաստանում: Այս անգամ մանկապիղծի բռնաբարության զոհ է դարձել 5-ամյա աղջնակը, որի կյանքի համար ներկայումս պայքարում են բժիշկները: Փոքրիկը գտնվում է ծանր վիճակում, նրա դեմքին եւ մարմնի վրա մնացել են բազմաթիվ կծոցների հետքեր, վնասված են ներքին օրգանները, հաղորդում է Associated Press-ը:

Աղջնակը կորել էր ապրիլի 15-ին եւ պատահաբար հայտնաբերվել է դրանից երկու օր անց: Բռնաբարողը երեխային թողել է մահանա փակ բնակարանում, որտեղ ինքն ապրել է ծնողների հետ: Հարեւանները երեխայի լացի ձայն են լսել եւ ոստիկանություն կանչել: Մանկապիղծին հաջողվել է ձերբակալել Նյու Դելիից

հազար կմ հեռավորության վրա, հաղորդում է НТВ-ն:

Հերթական դաժան սեռական բնույթի հանցագործությունը բողոքի նոր ալիք է բարձրացրել Հնդկաստանում: Բնակչության կատաղության է հասցրել այն փաստը, որ ոստիկանությունում երկար ժամանակ հրաժարվել են հայտարարություն ընդունել երեխայի ծնողներից նրա կորստի մասին: Երեխայի ծնողները անապահով ընտանիք են, որը ներգաղթել է Նյու Դելի աշխատանք գտնելու:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում սեռական բռնությունների թեման սրվեց, երբ ավտոբուսում 6 տղամարդիկ դաժանաբար բռնաբարել ու սպանել էին 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին: Դրանից հետո հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց եւ պահանջում էին պաշտպանել կանանց: