Գրեմանական խոշոր ավիափոխադրող «Lufthansa» ընկերությունը չեղյալ է համարել երկուշաբթի նախատեսված գրեթե բոլոր չվերթները (մոտ 1700)` աշխատակիցների գործադուլի պատճառով, հաղորդում է Reuters-ը:Գործադուլի կազմակերպիչը Verdi ծռայությունների ոլորտի պրոֆմիությունն է:
Ավելի վաղ, ապրիլի 17 –ին ավիաընկերության կառավարիչները մերժել էին պրոֆմիության` աշխատվարձերը 5,2% տոկոսով բարձրացնելու առջարկությունը:Չեղյալ են հայտարարվել ինչպես ներքին, այնպես էլ հեռավոր չվերթները Ֆրանկֆուրտի, Համբուրգի, Մյունխենի, Բեռլինի եւ այլ խոշոր օդանավակայաններից:Ուղեւորներին ընկերությունն առաջարկել է անվճար վերահաստատել տոմսերը կամ գումարները ետ ստանալ:



























