ԲՀԿ-ի մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ԱՄՆ պետքարտուղարության գործողությունների մեջ հակասություններ է տեսնում:
Այսօր՝ ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե հակասություն չի՞ տեսնում ԱՄՆ պետքարտուղարության վերջերս արված զեկույցի եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո արված շնորհավորանքների միջեւ, Ուրիխանյանը դրական պատասխան տվեց, հավելելով, որ բացառված չէ, որ պատճառն արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող որոշակի քայլերի մեջ է: Ասածը չմանրամասնելով` նա ավելացրեց, որ դա բացառապես ենթադրություն է:
Նման հակասություն Տիգրան Ուրիխանյանը տեսնում է նաեւ երկրի իշխանությունների գործողությունների մեջ այն բանից հետո, երբ կորուպցիայի բարձր մակարդակի մասին վերջերս արված քննադատությունից հետո, որոշում է ընդունվում Տիգրան Սարգսյանին նորից վարչապետ նշանակել: ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է, ավելացրել է Ուրիխանյանը` ստեղծված իրավիճակի մասին եզրակացությունները հասարակության` այդ թվում երեւանցիներին դատին թողնելով մայրաքաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ:




























