Լոս-Անջելեսում հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին կհավաքվեն Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ, որպեսզի արդարություն եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը պահանջեն: Թուրքիայի` ցեղասպանության վերաբերյալ ժխտողական քաղաքականությունը հանրությանը հայտնի դարձնելու համար ամերիկաբնակ հայերն ու ցեղասպանության դեմ պայքարի ակտիվիստները փողոց դուրս կգան տասնամյակներ շարունակ Թուրքիայի անպատժելիությանը վերջ դնելու կոչով:
Ցույցը կազմակերպվել է հայկական երիտասարդական դաշնության կողմից: Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրքորյանը համայնքի ամենակարկառուն առաջնորդներից մեկը կլինի, ով իր խոսքը կուղղի բողոքի մասնակիցներին:
«Այս բողոքը դուրս է գալիս 1,5 միլիոն զոհերին հիշատակելու շրջանակներից, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն ընդգծում է ժխտողական քաղաքականություն վարելու անհրաժեշտության դադարեցումը, այն մարդկանց կողմից, որոնց նախնիներն իրագործել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ նպատակ ունի վերջ դնել ցեղասպանություններին, որոնք շարունակում են հետապնդել մարդկությանն անգամ 21-րդ դարում»,- ընդգծել է միջոցառման գլխավոր կազմակերպիչներից մեկը` Լորի Տաշչյանը:




























