Դերասան Ժերար Դեպարդիեին ռուսական քաղաքացիությունը տրվել է հատուկ կարգով, այդ թվում արվեստում նրա կատարած մեծ ներդրումների համար, պարզաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ուղիղ միացման ժամանակ: «Դա Կրեմլի հերթական նախագծերից մեկը չի եղել»,-նշել է նա:

«Ինչ վերաբերում է Ժերարին, ապա նա բռնկուն մարդ է եւ նման ցանկություն է հայտնել առանց որեւիցե մեկի հետ խորհրդակցելու: Դա Կրեմլի նախագիծը չի եղել: Իհարկե, մենք հաճույքով ենք անձնագիր տվել նրան եւ անգամ երախտապարտ ենք եղել նրան դրա համար»:

Նախագահն ավելացրել է, որ Դեպարդիեին հանճարեղ դերասան եւ «էպատաժի վարպետ» է համարում, հայտնել է ՆՏՎ-ն: