ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել իր եղբորը` Ջեբ Բուշին, մասնակցել 2016 թվականի նախագահական ընտրություններին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս են հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու անվանել Ջեբ Բուշին մոտակա ընտրություններին: Սակայն Ջեբ Բուշն իր առաջադրվելու մասին դեռ անձամբ ոչինչ չի հայտարարել:

«Նա հիասքանչ թեկնածու կլինի, եթե որոշի անել դա: Նա իմ խորհուրդների կարիքը չունի քանի որ գիտի, թե դա ինչ է: Բայց կառաջադրվի նա թե՝ ոչ, դա անձնական որոշման հարց է»,- ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ջորջ Բուշը:

Եթե 2016 թվականին Ջեբ Բուշն ընտրվի նախագահ, Բուշերի ազգը կլինի առաջինն ԱՄՆ պատմության մեջ, ում երեք ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում զբաղեցրել են երկրի ամենաբարձր պաշտոնը. Ջորջ Բուշ ավագը նախագահել է 1989-1993 թվականներին, նրա որդին` Ջորջ Բուշ կրտսերը նախագահել է 2001-2009 թվականներին, գրում է «Ֆոնտանկա.ռու»-ն:

Ջեբ Բուշը ծնվել է 1953 թվականին Թեքսասում: 1980-1990-ական թվականներին նա քաղաքական կարիերայով է զբաղվել Ֆլորիդայում, որտեղ նահանգապետ է դարձել 1999 թվականին եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2007 թվականը: