Ֆրանսիայի հարավում գտնվող Իստր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել փողոցում, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ:

Ողբերգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 16:00-ին): Նախնական տվյալներով՝ հանցագործը գազային զենք է կիրառել: Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցներին դեռեւս չի հաջողվել պարզել չարագործի գործողության դրդապատճառները, նաեւ չի հաղորդվում զոհերի ինքնությունը, հաղորդում է «Ռուսիյսկայա գազետան»:

Միաժամանակ, իրավապահ մարմիններին հաջողվել է օպերատիվ հետքերով ձերբակալել 20-ամյա հանցագործին: Նրա մասին առավել մանրամասն տվյալներ չեն հաղորդվում: