Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Մարիան Լուպուն պաշտոնանկ է արվել: Նրան անվստահություն հայտնելու վերաբերյալ կոմունիստական կուսակցության կողմից ներկայացված առաջարկին փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել 101 պատգամավորներից 76-ը:

Բացի կոմունիստներից այդ որոշման օգտին քվեարկել են լիբերալ-դեմոկրատները, որոնց առաջնորդը՝ նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը, պաշտոնանկ էր արվել դեմոկրատական եւ ազատական կուսակցությունների ջանքերով: Լուպուի դեմ է հանդես եկել նաեւ անկախ պատգամավորների մի մասը:

Բացի խորհրդարանի խոսնակին անվստահություն հայտնելուց, պատգամավորներն առաջարկել են քննարկել գլխավոր դատախազի ընտրության մասին որոշման, ինչպես նաեւ ընտրական համակարգը համամասնականից խառը դարձնելու հարցերը:

Դիտորդները խորհրդարանի խոսնակի պաշտոնանկությունը կապում են Մոլդովայում իշխող «Դաշինք հանուն եվրոպական ինտերգրման» կոալիցիայի փլուզման հետ, երբ դրանից դուրս եկան Ֆիլատի լիբերալ-դեմոկրատները:

Փորձագետների կանխատեսմամբ՝ Լուպուի պաշտոնանկությունից հետո կարող են երկրում արտահեր խորհրդարանական ընտրություններ նշանակվեն, որին վաղուց են ձգտում կոմունիստները: