Հայտնի ամերիկացի ռեփեր «The Game»-ն իր լուսանկարներն է արտատպել շապիկի վրա` «Մեր վերքերը մինչ օրս բաց են» գրությամբ` դրանով հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ես այդ շապիկը հագել եմ ի հիշատակ բոլոր հայերի»,- գրել է ռեփերն իր միկրոբլոգում:
Նա նաեւ հիշեցրել է, որ 1915-1923թթ. ցեղասպանությունը շատ հայ ընտանիքների է շոշափել:
Նշենք, որ ռեփերը Կալիֆոռնիայի բնակիչ է, որտեղ ավանդաբար հայեր են բնակվում:





























