Բասկերի ETA (Հայրենիք եւ ազատություն) շարժման երեք նախկին առաջնորդներ Ֆրանսիայի դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ ոստիկանների սպանության համար:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Le Figaro-ն, ETA-ի ռազմական թեւի նախկին ղեկավար Միկել Կարերա Սարոբեն ներման դիմում գրելու հնարավորություն կստանա 22 տարի անց: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ֆրանսիական Կապբրետոն քաղաքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի երկու զինվորների սպանելու մեջ: Նույն սպանությանը մասնակցած Սայոա Սանչեսը ներման խնդրագիր կարող է գրել միայն 28 տարի անց: Այս գործով երրորդ գործող անձը՝ Ասեր Բենգոա Լոպես դե Արմենտիան բանտում կանցկացնի 15 տարի: Նա առնչություն չի ունեցել սպանություններին, սակայն մասնակից է եղել ահաբեկչական կազմակերպությանը: