Բանգլադեշում փլուզված շենքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 260-ի, 2 հազարից ավելի մարդ է փրկվել: Այդպիսին են ողբերգության վայրից ստացվող տեղեկությունները:
Հիշեցնենք, որ Դաքքի քաղաքի արվարձանում գտնվող Rana Plaza համալիրն ապրիլի 24-ին փլուզվել էր: Շենքում տեղակայված էին հագուստի կարի 4 ֆաբրիկաներ, բանկ եւ բազմաթիվ խանութներ: Հազարից ավելի մարդ է տուժել:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին, ներկա պահին փլատակների տակ գտնվող մարդկանց թիվը հայտնի չէ: Փրկարարներին հաջողվում է արգելափակման մեջ գտնվող մարդկանց ջուր եւ սնունդ տալ:
Ավելի վաղ Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հայտարարել է, որ մայրաքաղաքի արվարձանում շենքի փլուզման համար բոլոր պատասխանատուներն խիստ պատիժ են կրելու:




























