Իսպանիայի իշխանությունները քաղաքական ապաստան են տվել ռուս գեյ-ակտիվիստ Ալեքսեյ Կիսիլյովին, ով Ռուսաստանում վախենում է Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում անկարգությունների գործով քրեական հետապնդումից:
Ապրիլի 25-ին Իսպանիայի իշխանությունները նրան երկրում 5 տարով բնակվելու իրավունք են տվել եւ փաստաթուղթ, որը հաստատում է նրա քաղաքական փախստականի կարգավիճակը:
Հիմա Ալեքսեյն ազատ կարող է տեղաշարժվել աշխարհում առանց սահմանափակումների, սակայն Ռուսաստան վերադառնալ չի կարող: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Մոսկվայում գեյ-շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը: Նա նշել է, որ ԼԳՏԲ ակտիվիստին քաղաքական ապաստան տալու որոշումը Իսպանիայի իշխանությունները կայացրել են «աննախադեպ արագ»:




























