Կիեեւի մարզի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Կիեւո-Սվյատոշինսկի շրջանի դատարանի որոշումը՝ ցմահ ազատազրկել «4room» կահույքի հիպերմարկետի տիրոջ` Շաբաբ Ալոյանի, սպանության կատարողին եւ պատվիրատուին, որոնք Հայաստանի քաղաքացիներ են:
Կիեւի մարզի դատախազությունն պաշտպանել է տվյալ գործով պետական մեղադրանքը: Դատական լսումների ժամանակ մարդասպանների մեղքն ամբողջությամբ ապացուցվել է:
«Մարզային դատախազությունը տվյալ անձանց դատապարտումն օրինական եւ գործած հանցանքին համարժեք է համարում»,-հայտնում է «Նովի Ռեգիոն»-ը:
Շաբաբ Ալոյանը 2009թ.-ի աշնանը սպանվել էր երկու վարձու մարդասպանների կողմից հենց «4room» հիպերմարկետի առեւտրի սրահում: Հարձակման ժամանակ զոհվել էին նաեւ Ալոյանի երկու թիկնապահները, որոնք «Տիտան» հատուկ ծառայության մարտիկներից էին: Ընդ որում նրանց հաջողվել էր հարձակվողներից մեկին վնասվածք հասցնել, որն էլ հետո մահացել էր:




























