Ամերիկյան 1913թ.-ի թողարկման հինգսենթանոց Liberty Head մետաղադրամն աճուրդի ժամանակ 3,1 միլիոն դոլարով  է վաճառվել, հայտնում UPI գործակալությունը: Մետաղադրամը հատուկ արժեք ունի նումիզմատ-կոլեկցիոներների համար, քանի որ միայն հինգ նմուշների գոյության մասին է հայտնի: Հինգսենթանոցներն անօրինական ձեւով են թողարկվել 1913թ.-ին ԱՄՆ-ի մետաղադրամի շուկայում արդեն այն բանից հետո, երբ դրանց թողարկումը պաշտոնապես արգելված էր:

Տվյալ մետաղադրամն աճուրդի է հանվել Ջորջ Ուոլթոնի հավաքածուից, որը 1941թ.-ին ընդամենը 3,7 հազար դոլարով է գնել Liberty Head-ը, գրում է «Կոմերսանտ»-ը: 1962թ.-ին նա մահացել է ավտովթարից, ջարդուփշուր եղած մեքենայում նրա հետ միասին գտնվել է նաեւ հինգսենթանոց մետաղադրամը, որը մյուս իրերի հետ միասին փոխանցվել է նրա բարեկամներին: Ուոլթոնի հարազատները կարեւորություն չեն տվել մետաղադրամների նրա հավաքածուին, եւ հինգսենթանոցը 40 տարի շարունակ հին իրերի հետ փոշակորույս է եղել պահարանի մեջ, մինչեւ դրա տերերը չեն իմացել Ամերիկյան նումիզմատական միավորման կողմից կազմակերպված մետաղադրամի ազգային որոնման մասին, որի համար միլիոն են առաջարկել: